Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Միաբևեռ աշխարհից երկբևեռին անցման ամենակարևոր քայլերից մեկը

Միաբևեռ աշխարհից երկբևեռին անցման ամենակարևոր քայլերից մեկը
02.04.2024 | 08:25

Իրական գլոբալ պայքարը տարբեր շահեր ունեցող գլոբալ կապիտալի տերերի միջև է, և այս իմաստով արևմտյան կապիտալի համար միաբևեռ աշխարհից առնվազն երկբևեռին անցում կատարելու ընթացքում մերձավորարևելյան նախկինում արտակարգ կարևորության ռազմաճակատը աստիճանաբար դադարում է այդպիսին լինելուց։

Մի հանգամանք, որը կարող է վճռական նշանակություն ունենալ հակամարտ ուժերի դասավորության համար այդ տարածաշրջանում, ներառյալ պաղեստինյան պրոբլեմը։

Այս ուղղությամբ համարյա տեկտոնական բնույթի առաջին լուրջ քայլը Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև լարվածության թուլացումն էր, որը հիրավի կարող է համարվել միաբևեռ աշխարհից երկբևեռին անցման հետ կապված ածանցյալ ամենակարևոր քայլերից մեկը։

Բացի դրանից, մերձավորարևելյան պրոցեսների արագությունը անմիջապես կապված կլինի արևմտյան կապիտալի առաջնահերթությունների իրական դասավորության և դրանում փոփոխություններ կատարելու արագության հետ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 9008

Մեկնաբանություններ